top of page

ԿԽՄԿ-ն 5 անգամ ավելացրել է Արցախում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի

Jun 30, 2021
1 min read

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը հայտնել է, որ այս տարի ԿԽՄԿ-ն 5 անգամ ավելացրել է Արցախում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի: Այդ մասին դիվանագետը հայտնել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:


Մաուրերը հավելել է, որ ԿԽՄԿ- ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին, սակայն պահվող անձանց կարգավիճակի շուրջ վեճը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն պետք է հարթեն:


Մաուրերը հայտնել է նաև, որ միջազգային կառույցը դիտարկում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը զինված հակամարտություններից տուժած շրջանների բնակիչների, փախստականների պատվաստման համար:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page