top of page

Լոռիում բախվել են Opel-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր

Nov 17, 2021
1 min read


Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։



Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page