top of page

Խնդրում եմ՝ կառուցեք Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհը. Մանե Թանդիլյան

Aug 23, 2021
1 min read



Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


«Առաջնահերթություններն են ցույց տալիս, թե ինչի մասին ենք մտածում, կարողանում ենք արդյոք տարբերել գլխավորը երկրորդականից և ինչպես ենք կառավարում ռեսուրսները, ժամանակը, որոնք միշտ սահմանափակ են։

Խնդրում եմ՝ կառուցեք Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհը...

Եթե չգիտեք` ինչու, նայեք Կարինե Քոչարյանի դեմադրած «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը Ստեփանակերտում կամ կարդացեք Նարինե Աբգարյանի նույնանուն գիրքը։


Եթե դա էլ բան չասի, ուղղակի նայեք քարտեզին, խոսուն է։

Այս մասին խոսում եմ առաջին և վերջին անգամ։ Ռազմավարական նշանակություն ունի։ Առանց աղմուկ։ Ուղղակի կառուցեք։


Հ.Գ. Մեկ այլ առիթով կպատմեմ, թե ինչու է 1985 թվականին հիմնադրվել Ներքին Խնձորեսկ գյուղը»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page