top of page

ՄԻԵԴ-ը չի բավարարել Բոթոյանի հայցն ընդդեմ Հայաստանի

  • marineyeremyan99
  • Feb 8, 2022
  • 1 min read


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Բոթոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) խախտում առկա չէ, ըստ էության, չբավարարելով դիմումը. գրել է «Փաստինֆոն»։


Հիշեցնենք, որ 1943 թ. ծնված Մ. Բոթոյանը դիմել էր Եվրոպական դատարան վիրահատությունից հետո։ Նա բողոքել է հիվանդանոցում իր խնամքի որակից, նշել է, որ ամբողջությամբ տեղեկացված չի եղել ռիսկերի մասին, չի ունեցել իր իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ։


Նա նաև պահանջել էր նաև 4500 եվրոյի չափով ծախսերի փոխհատուցում։ Սակայն դատարանը չի բավարարել հայցի նաև այս պահանջը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page