top of page

ՆԱՏՕ-ն գիտի` ինչ կլինի, եթե ՌԴ-ին անվտանգության երաշխիքներ չտրվեն․ ՌԴ փոխարտգործնախարար

  • marineyeremyan99
  • Jan 18, 2022
  • 1 min read

ree

ՆԱՏՕ-ն լավ գիտի, թե ինչ ռազմատեխնիկական միջոցներ կարող է ձեռնարկել Ռուսաստանի Դաշնությունը, եթե դաշինքը հրաժարվի անվտանգության երաշխիքների ոլորտում ռուսական պահանջներից։ Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։


Նա ընդգծել է, որ այս դեպքում Ռուսաստանը ոչ թե սպառնում է, այլ զգուշացնում.


«Մենք ոչ մեկին չենք սպառնում, զգուշացնում ենք, մեր դիրքորոշումը բացարձակապես պարզ է և կանխատեսելի։ Եվ մենք դա հստակ հայտարարել ենք, հիմա սպասում ենք նույն ազնիվ արձագանքին։ ՆԱՏՕ-ն լավ գիտի, թե ռուսական կողմն ինչ ռազմատեխնիկական միջոցների մասին կարող է խոսել։ Մենք չենք թաքցնում մեր հնարավորությունները, գործում ենք շատ թափանցիկ»,- պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Բացի այդ, Գրուշկոն նշել է, որ Մոսկվան կորոշի շարունակել երկխոսությունը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ՝ Ռուսաստանի Դաշնության «գրավոր առաջարկներին գրավոր պատասխաններ» ստանալուց հետո։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page