top of page

ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմաններից

  • marineyeremyan99
  • Feb 19, 2022
  • 1 min read


ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին զորքերը հեռացնել ուկրաինական սահմաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:


«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմանից: Դա պետք է դառնա կարևոր առաջին քայլը ճգնաժամի խաղաղ կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է նա:


Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ իրենք վերահաստատում են Ռուսաստանին արված առաջարկը՝ քննարկումներ իրականացնելու սովորական ու միջուկային սպառազինության հետ կապված ռիսկերի նվազեցման ու դրանց նկատմամբ վերահսկողության թեմաներով:


Ստոլտենբերգը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ում կարծում են՝ Եվրոպայում անվտանգությանը հիմնված է միայն ԱՄՆ հետ համագործակցության վրա, ինչի ապացույցն են եղել համաշխարհային երկու պատերազմները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page