Կենտրոնացեք ձեր երջանկության վրա. Պելեն հայտնել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ վիրահատությունից հետո վերականգնողական կուրս էր անցնում: Այդ մասին նա հայտնել է իր Instagram-ում:
«Կենտրոնացեք ձեր երջանկության վրա: Ճիշտ է, ես այլևս չեմ կարող ցատկել, բայց վերջին օրերին սովորականից ավելի շատ եմ բռունցքներով հարվածում օդին: Ես այնքան ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցի ողջ թիմին, որն իմ հանգիստը հաճելի դարձրեց մարդկային և շատ ջերմ վերաբերմունքով: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իմ կյանքը հեռվից են լցնում սիրով», - գրել է Պելեն:
80-ամյա Պելեն օգոստոսի վերջից գտնվում էր Սան Պաուլոյի մասնավոր կլինիկաներից մեկում: Նրա մոտ ամենամյա բժշկական հետազոտության ժամանակ ախտորոշվել էր հաստ աղիքի ուռուցք:























Comments