top of page

ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին․ «Հրապարակ»

Oct 27, 2021
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․


Երեկ ԱԺ-ում հերթական միջադեպը գրանցվեց․ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ակնարկելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին, ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ որոշեց «գողական գնալ»՝ հրահանգեց անջատել Մանուկյանի խոսափողը և անվտանգության աշխատակիցներին կարգադրեց, որ նրան հեռացնեն ամբիոնից։ ՊՊԾ 2 աշխատակից մտան ներս և Մանուկյանի թեւերից բռնելով՝ քարշ տվեցին դուրս։


Այս իշխանությունն արդեն սովորույթ է դարձրել ԱԺ աշխատանքներին ՊՊԾ-ին ներգրավելը: Երբևէ ՀՀ պառլամենտում զինված ախրաննիկներ չեն եղել, առավել ևս՝ պատգամավորներին դահլիճից երբեք բերման չեն ենթարկել, այն էլ՝ ելույթի համար։ Սրանից գոհ չեն նաև ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ականները, որոնք երանությամբ են հիշում նախկիններին, որոնք իրենց նման հրահանգներ չէին տալիս, եւ դժգոհում են, որ իրենց պարտականությունների մեջ չի մտնում ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորին լռեցնելը կամ հեռացնելը։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page