Գործատուն իրավունք կունենա չպատվաստված կամ ՊՇՌ թեստ չներկայացրած աշխատողի աշխատավարձը չվճարել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն։ Ըստ այդմ՝ սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողը չի ներկայացնում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։
Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում և կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Գործատուն իրավունք կունենա չվճարել աշխատավարձ մինչև նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:
Գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։
Հատկանշական է, որ նախագծին ծանոթացողների 94%-ը դեմ է քվեարկել դրա կիրարկմանը։























Comments