top of page

Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով․ ՔՈ հայտարարությունը

Jun 22, 2021
1 min read

«Քաղաքացիական որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է․


«Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։

Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։ 


Ընտրությունների արդյունքները պայմանավորված էին համատարած ատելության մթնոլորտով, իրավախախտումներով, սպառնալիքներով և անարդարությամբ։ Այսպիսի միջավայրում անցկացված ընտրությունները միայն ձևականորեն կարելի է համարել ժողովրդավարական։ Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտահայտում են մեր ժողովրդի վախերն ու ուժերի ընդհանուր հարաբերակցությունը, ինչը մենք ի գիտություն ենք ընդունում։ 


Այո, մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը, որի հետևանքների համար պատասխանատվություն կրելու է յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում և մենք։


Շարունակում ենք մնալ մեր երկրի վերակառուցման նպատակին հավատարիմ և ամեն օր գործելու ենք հանուն մեր ծրագրերի իրականացման»։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page