top of page

Ստուգայցեր՝ հանրային սննդի 31 օբյեկտներում․ 11-ում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

Oct 26, 2021
1 min read


Երեկ երեկոյան համավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են բացառապես հանրային սննդի օբյեկտներում: Այդ մասին ասված է ՍԱՏՄ-ի Ֆեյսբուքի էջում:


«31 օբյեկտներից 11-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։


Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:


Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- նշված է գրառման մեջ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page