Բնակիչը հակասանիտարական և հակաօրինական պայմաններում խոզեր է պահել․ ՍԱՏՄ
Aug 25, 2021
1 min read

Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի բնակիչներն ահազանգել են իրենց փողոցի բնակիչ Երեմ Երեմյանի կողմից տարածքում հակասանիտարական և հակաօրինական գործողությունների վերաբերյալ։
Ահազանգի հետքերով ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այցելեն են Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի բնակիչ Երեմ Երեմյանին: Քաղաքացին պարտավորագիր է ստորագրել, որ առաջիկա 15 օրերի ընթացքում խոզերի ողջ գլխաքանակը կամ սպանդի կենթարկվի սպանդանոցում, կամ կտեղափոխվի այլ՝ բնակելի թաղամասերից հեռու, գոմ:
Տեսչական մարմինն այս հարցում հետևողական է լինելու:























Comments