top of page

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Նոր Նորքի խոշոր խանութներում

Sep 10, 2021
1 min read

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այսօր անակնկալ ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում:


Թերացումներ հայտնաբերվել են: Covid 19-ի դեմ պայքարի նորմերը խախտվել են երկու սուպերմարկետներում. բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները, հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է 2 արձանագրություն:


Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:


Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page