top of page

Ողբերգական վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում

Jun 3, 2021
1 min read


Արմավիրի մարզում, հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page