top of page

Ավտոմեքենան ընկել է չշահագործվող ջրատարը

Jun 21, 2021
1 min read

Հունիսի 20-ին, ժամը 21։27-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի երկաթյա արգելապատնեշին և ընկել է չշահագործվող ջրատարը (մոտ 3 մ):


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները (Ռ․ Ա․, ծնված 1954 թ. և Է․ Զ․, ծնված 2007 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:


Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page