top of page

Երասխ գյուղի մոտ բեռնատարը բախվել է գազալցակայանին. վարորդի վիճակը ծանր է

Jul 3, 2021
1 min read



Հուլիսի 2-ին, ժամը 21։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը բախվել է գազալցակայանին։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Երևանյան խճուղու թիվ 12 հասցեում «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանի պարսպին և կողաշրջվել:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից և հոսպիտալացվել Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել հովացման աշխատանքներ և հատել ՃՏՊ-ի հետևանքով վնասված ծառը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page