34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ
Jul 3, 2021
1 min read

Հուլիսի 2-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 32-րդ կմ-ին «ԿրԱԶ» ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. «Ֆորդ Տրանզիտի» 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:























Comments