top of page

Նոր Գեղիի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել․ վարորդը մահացել է

Jul 20, 2021
1 min read

Հուլիսի 20-ին` ժամը 01:15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել. վարորդը մահացել է:


Մինչ փրկարարները կանչի վայր հասնելը, ուղևորներ Ս․ Ղ․-ն (ծնված 1959 թ.) և Բ․ Դ․-ն (ծնված 1948 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:


Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել և տեղափոխել ավտոքարշակի վրա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page