top of page

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած

Jan 11, 2022
1 min read


Հունվարի 11-ին` ժամը 21։37-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ):


Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ինչպես նաև մեքենայից դուրս են բերել վարորդին և հանձնել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page