top of page

Խոշոր ավտովթար Երևանում, Mazda-ն բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Jun 13, 2021
1 min read

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի պողոտայում, Mazda մակնիշի ավտոմեքենան՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի»:


Վիրավորին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page