top of page

Ողբերգական վթար՝ Վանաձորում

  • marineyeremyan99
  • Jan 29, 2022
  • 1 min read


Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, ովքեր, մինչ վիրավորներին հվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայարփի Սահակյանը, ով դեպքի վայրում զննություն էր կատարում, երբ հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հ. Սահակյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.ր-ի 242 հոդվածի 2-րդ մաի հատկանիշներով։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page