top of page

ՀՀ ԱԱԾ-ն ուրիշի գույքի հափշտակության հանցավոր խումբ է բացահայտել

  • Jun 30, 2021
  • 1 min read


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով և գալով նախնական համաձայնության, տեղեկացված լինելով, որ ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր չի տրամադրվում, փոխարենը՝ համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել պատկան մարմիններին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և մշակել են շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ և դրա հաջող իրագործման համար կատարել դերերի բաշխում:


Հերթական հանցավոր մտադրությունն իրագործելու ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցավոր խմբի անդամների ինքնությունները, և նրանք բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:


Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է երկու անձ: Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ:






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page