top of page

Մեր ունեցած փաստերը ներկայացնելու ենք ԱԱԾ, քանի որ ՊՆ-ին չենք վստահում․ անհետ կորածի հարազատ

  • Aug 19, 2021
  • 1 min read

ree

Անհետ կորած զինծառայողների հարազատների և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ գրեթե երկու ժամ տևած հանդիպումից հետո ծնողները նշեցին, որ մինչև արդյունք չունենան, գոհ չեն լինի։


«Մենք ԱԱԾ պետին ասացինք, որ մեր պահանջը նույնն է․ կա՛մ պետք է մեր երեխաների մարմինները բերեն ու տան մեզ, եթե, իհարկե, նրանք զոհվել են, կա՛մ էլ ողջ-առողջ պետք է նրանց վերադարձնեն»,- ասաց անհետ կորածներից մեկի հարազատ Անահիտ Մանասյանը։


Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման համար։


«Մեր բոլոր փաստերով գալու ենք հանդիպման»,- ասաց Մանասյանը։


Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության հետ գործակցելուն, ապա նա նշեց, որ իրենք պաշպանության նախարարության հետ վաղուց արդեն որևէ կապ չունեն, քանի որ գերատեսչությունը ոչինչ չի արել։


«Մեր երեխաներին հավաքագրել են, տարել են, ուրեմն պատասխանատվություն են կրում նրանց մեզ վերադարձնելու համար։ Ես հասկանում եմ, որ պատերազմ է եղել, և բնական էր՝ զոհեր էլ էինք ունենալու, բայց չգիտենք՝ մեր երեխաներից ովքեր են զոհվել, ովքեր՝ ոչ»,- ասաց նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորածների հարազատները ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ կապված զինծառայողների որոնողական աշխատանքների հետ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page