top of page

Շուրջ հազար տարվա պետականության կորստից հետո ժողովուրդը երկրորդ կյանք ստացավ․ Արթուր Խաչատրյան

May 28, 2021
1 min read


«Շուրջ հազար տարվա պետականության կորստից հետո 1918-ի մայիսի 28-ին հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը, իր անկախությունը, այսինքն երկրորդ կյանք ստացավ»,- օրվա խորհրդի և կարևորության ամսին MediaHub-ի հետ զրուցել է ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։


Ըստ Արթուր Խաչատրյանի՝ հայ ազգը երկրորդ կյանք ստացավ, որովհետև եթե չլիներ 1918 թվականը, ապա հայ ազգը ֆիզիկապես գոյություն չէր ունենա, չէր լինի նաև Հայաստանի Հանրապետությունը և Խորհրդային Հայաստանը, ինչպես նաև չէր լինի Սփյուռքը։


«Այսօր այս խորհուրդը շատ ավելի արդիական և կարևոր է դառնում, որովհետև դարձյալ կանգնած ենք պետականության կորստի առջև, մենք պետք է պայքարենք ներքին և արտաքին թշնամիների դեմ և վերականգնենք պետականությունը, վերագտնենք ազգային արժանապատվությունը, որ կարողանանք տեր կանգնել մեր անժամանցելի և անօտարելի իրավունքներին»,- նշել է ՀՅԴ անդամը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page