top of page

Տղերք, անխուսափելի է պատասխան տալու պահը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

  • May 21, 2021
  • 1 min read

Հաշված օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ էր բռնի ուժի գործադրումն ու ոստիկանության բաժին բերման ենթարկելը և ահա արդեն բոլորովին թարմ դեպք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ՝ նույն բռնի ուժի կիրառմամբ ու բերման ենթարկելու նույն ծանոթ գործելաոճով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:


Ինչպես նշված է տարածված հաղորդագրությունում՝ ոստիկանությունը համակերպվել է ոչ թե օրենքին ծառայելու գաղափարին, այլ օրվա իշխանությունների սպասարկու լինելու արատավոր կերպարին։

«Ոստիկանությունը գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում իր ջանքերում, ուժի գործադրումն ավելի ու ավելի անկաշկանդ ուղեկցելով մարմնական վնասվածքներ հասցնելով, ընդ որում այնպիսիք, որ քաղաքացին հարկադրված դիմում է բժշկական միջամտության։


Զ․ Փոստանջյանի նկատմամբ կիրառվածը խայտառակ բիծ է համազգեստավոր անձի նկարագրին։ Լռելյայն կուլ տալով ՀՀ պետական սահմանի նկատմամբ թշնամու ոտնձգությունները՝ հայ ոստիկանը, սպան ձեռք են բարձրացնում հայ կնոջ, բազմազավակ մոր վրա։ Իշխող դասի կողմից հայ սպայի կերպարի բարոյական խեղումը հասցվել է օրենքի աստիճանի, հարվածի տակ են առնվում արժեհամակարգային հասկացություններ, որոնցից այն կողմ անդունդ է»,- ասված է հայտարարության մեջ։


ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը սթափության է կոչ է անում Հայաստանի ոստիկանությանը՝ հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվում և գալու է պատասխան տալու ժամանակը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page