Մոտենում է Նիկոլ Փաշինյանի երկարաժամկետ մեկուսացման պահը․ «ԱԱԾ պահեստազորի սպաների» միություն

«ԱԱԾ պահեստազորի սպաների» միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Անխուսափելիորեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի հերթական երկարաժամկետ մեկուսացման պահը, և ժողովուրդը շուտով հստակ կիմանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ - ի՞նչ հանգամանքներում պարտվեցինք պատերազմում, - ինչո՞ւ 2020թ․ հոկտեմբերի 19-ին չընդունվեց հրադադարի առաջարկը, որի պատճառով մինչև խայտառակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը յուրաքանչյուր օրվա կտրվածքով ունեցանք միջինը հարյուրից ավելի զոհ, - ովքե՞ր են եղել Շուշին թշնամուն հանձնողները, - ինչպե՞ս պատահեց, որ կապիտուլյացիոն ակտից հետո ունեցանք տասնյակ գերիներ։
Այս ցանկն անվերջ է, քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որը կարող է շրջանցել օրվա իշխանությունների արարքները։ Անվիճելի է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը։ Մնաց 6 օր»։























Comments