ABBA-ն նոր ալբոմ է թողարկել 40 տարվա դադարից հետո
Nov 5, 2021
1 min read

Շվեդական ABBA լեգենդար խումբը նոր ալբոմ է թողարկել 40 տարվա դադարից հետո: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։ Voyage խորագիրը ստացած ալբոմի երգերը հնարավոր է լսել երաժշտական հոսքային ծառայություններում: Խմբի 9-րդ ալբոմում 10 ստեղծագործություն է տեղ գտել: Նոր աշխատանքի թողարկման մասին երաժիշտները հայտնել էին սեպտեմբերին: ABBA-ն, որը հիմնվել է 1972 թվականին, մտադիր է համերգով ավարտել իր ստեղծագործական կարիերան:























Comments