top of page

Աբդուլլահ Գյուլը դատապարտել է օտարերկրյա դեսպաններին արտաքսելու Էրդողանի հայտարարությունը

Oct 25, 2021
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ հայտարարել էր, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին. փոխանցում է Ermenihaber-ը։


Էրդողանի այդ հայտարարությունը քննարկումների պատճառ է դարձել նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Մի շարք երկրներ արդեն հասցրել են իրենց մտահոգությունը հայտնել խնդրի առնչությամբ:


Գյուլը, Էրդողանի հայտարարությունը համարելով անընդունելի, նշել է, որ դեսպանները միայն կատարում էին իրենց երկրի ղեկավարության հրամանը և նրանք չպետք է անձամբ պատասխանատվություն կրեն: Գյուլի կարծիքով դեսպանների արտաքսումը լուրջ հետևանքներ կունենա և պատճառ կդառնա նոր խնդիրների:


Ըստ նրա՝ չի կարելի թույլ տալ, որ այս խնդիրը վերածվի ճգնաժամի, քանի որ դա չի բխում ոչ մի երկրի շահից: Գյուլի կարծիքով հարցը պետք է վստահել Թուրքիայի արտգործնախարարությանը: Չպետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի այնպիսի մի կետի, որից ետ կանգնել այլևս հնարավոր չլինի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page