Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր ճանապարհները
Nov 1, 2021
1 min read

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետի և Աբովյան համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին:
Երկու ծրագրի ընդհանուր բյուջեն արժեցել է 654.627.050 դրամ:
Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում միայն այս տարի 89 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել: Դրանց մի մասն արդեն ավարտվել են, մի մասը՝ ընթացքի մեջ են:























Comments