top of page

Չհայտնելով զոհվածի անունը՝ ՊՆ-ն էթիկայի կոպիտ խախտում է թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյան

Jul 14, 2021
1 min read


Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․


«ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել:


ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել, որովհետև առաջին հերթին էթիկայի խնդիր կա:


Երկրորդ, սահմանի նկարագրված հատվածում մեծ թվով զինվորականներ են ծառայություն կրում, արդյոք ՊՆ-ում չեն գիտակցո՞ւմ, թե ինչ ապրումներ են ունենում բազմաթիվ մարդիկ, երբ գիտեն, որ իրենց հարազատը, ընտանիքի անդամը, ընկերն այդ հատվածում է ծառայում ու կա զոհ, բայց անունը պաշտոնական հաղորդագրությունում արձանագրված չէ:


Միգուցե ոմանց համար դիտարկումս մանրուք է թվում, բայց ես համոզված եմ, որ դա ոչ միայն մանրուք չէ, այլ լիովին արտացոլում է մարդկանց ճակատագրերի նկատմամբ պաշտոնատար անձանց, կառույցների վերաբերմունքի մասին»։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page