Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում
- Aug 20, 2021
- 1 min read

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այդ մասին հայտնում են ԱԻՊԾ-ից։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։


























Comments