top of page

ԱՄՆ-ը պետք է կոշտ հետևանքներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ․ Ադամ Շիֆ

Jun 25, 2021
1 min read

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Այd մասին սոցցանցում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։


«Ռազմագերիների հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման հետագա վկայություն:


Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ապահովման ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ հետևանքներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ և դադարեցնի կասեցումը (907 բանաձևի – խմբ․), որը թույլատրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին:

Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»,- գրել է կոնգրեսականը՝ անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page