Ադրբեջանցիներն իրենց պոստում խմում են, սկսում անկանոն կրակել հայկական գյուղերի ուղղությամբ․ Ավետյան
- Aug 28, 2021
- 1 min read

Երեկ գիշեր հակառակորդը կրկին կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ MediaHub.am-ը զրուցել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ՝ հասկանալու, թե այսօր ինչ իրավիճակ է Գեղարքունիքի սահմանին։
Հակոբ Ավետյանի խոսքով՝ այս պահին կրակոց չկա, ինչը զարմանալի է։
«Արդեն սովորել ենք, որ, երբ ուզեն՝ կրակում են, որպեսզի խուճապ առաջացնեն։ Անպատժելիության մթնոլորտ է, երբ պոստում խմում են, որոշում են անկանոն կրակել հայկական գյուղերի ուղղությամբ»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Բացի այդ, համայնքի ղեկավարը նշեց, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները սկսել են վաճառել անասունները։
«Դե, անասնապահությամբ զբաղվող ժողովուրդը, եթե անասունները վաճառում է, հետո պետք է արտագաղթի»,- ասաց նա։
Մանրամասները՝ հեռախոսազրույցում։


























Comments