44-օրյա պատերազմում զոհվել է ադրբեջանցի 2908 զինծառայող, 6-ը անհետ կորած է
Oct 1, 2021
1 min read

44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2908 է, անհետ կորած է համարվում 6 զինծառայող, նրանց հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը։
Հայկական կողմից, վերջին պաշտոնական տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմում զոհվել է ընդհանուր թվով 3781 զինծառայող և քաղաքացիական անձ, ևս 253 մարդ՝ 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ, անհետ կորած է։























Comments