top of page

Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Մենենդես. «armtimes.am»

  • May 14, 2021
  • 1 min read

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը:

«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարումը վտանգավոր և անօրինական ագրեսիա է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդին շարունակում է բախվել: Այսօր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքների կհանգեցնի: Երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ միջամտել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի համար, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը` որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Սա այլեւս չի կարող պատահել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին լուծել այս հարցը ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասկանալի լինի, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անընդունելի են»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page