Ադրբեջանին ականազերծման աշխատանքներում կօգնի Ֆրանսիան

Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը հանդիպել է երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Զաքարի Գրոսի հետ: Այդ մասին հայտնում է minval.az-ը:
Ինչպես ասվում է ANAMA-ի հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել օկուպացիայից ազատագրված տարածքներում ANAMA-ի կողմից իրականացվող ականազերծման մարդասիրական գործողությունների վերաբերյալ:
Հանդիպման գլխավոր նպատակն էր՝ Ֆրանսիայի Հանրապետության կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերել ականազերծման աշխատանքների գործում և քննարկել այդ ոլորտում աջակցության ուղղությունները:
Մոտ ժամանակներս նախատեսվում է կողմերի կողմից ստորագրել ականազերծման գործողություններին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ ականներից տուժած անձանց օգնության, պայթուցիկ զինամթերքի սպառնալիքի հետ կապված լուսավորչական նախագծերի իրականացման մասին փաստաթուղթ:























Comments