top of page

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցն Արցախ

Sep 16, 2021
1 min read

Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ՝ պնդելով, որ նման քայլերը խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։


«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պուպոնիի այցը ժամանակավորապես ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող շրջաններ անօրինական է։ Սա առաջին անգամ չէ, որ Պուպոնին անօրինական այցելում է Ադրբեջանին պատկանող տարածքներ։ Նա հայտնի է իր հակաադրբեջանական մոտեցումներով, և նրա անունն ընդգրկված է օտարերկրյա այն քաղաքացիների ցանկում, որոնց մուտքը երկրի տարածք արգելված է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page