top of page

Ադրբեջանը հաստատել է, որ Սյունիքում իրանցի վարորդներից հարկ կգանձվի

Sep 13, 2021
1 min read

Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է՝ ստուգում է Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները և հարկ գանձում։ Դրանք այն մեքենաներն են, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, անցնում են Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածով, որպեսզի մուտք գործեն Հայաստան։


Այսօր Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա տրանսպորտային միջոցները, որոնք մտնում կամ դուրս են գալիս երկրից, համարվում են հարկվող:


Նշվում է, որ ներկայում մաքսային մարմիններն ապահովում են հարկային օրենսգրքի համապատասխան դրույթների իրականացումը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page