Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը
Oct 25, 2021
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է երկրում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելլայի գլխավորած պատվիրակության հետ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հանդիպման ընթացքում պաշտպանության վարչության պետը դաշինքի տեղեկացրել է օկուպացված տարածքներում կատարված աշխատանքների և սահմանին առկա իրավիճակի մասին:
Գեներալ-մայոր Ֆ.Դիելլան իր հերթին գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ներկա վիճակի, այս ոլորտում ձեռք բերված դրական արդյունքների կապակցությամբ և ընդգծել փոխադարձ կապերի հետագա զարգացման կարևորությունը։























Comments