top of page

Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից ավելի քան 32 տոննա լոլիկի ներմուծումը

Jun 15, 2021
1 min read

ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության վարչությունը արգելել է Ադրբեջանից 32,6 տոննա լոլիկի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը:


«Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչակազմը 2021 թվականի հունիսի սկզբից վերահսկել է 47,421 տոննա թարմ բանջարեղենի և մրգերի ներմուծումը: Կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում թույլ չեն տվել Ադրբեջանից ներմուծել թարմ լոլիկի 2 խմբաքանակ՝ 32,6 տոննա ընդհանուր քաշով»,- հայտնում են ռուսական լրատվամիջոցները:


Ապրանքի նմուշները ներկայացվել են Բույսերի համառուսաստանյան կարանտին կենտրոնի Դաղստանի մասնաճյուղ: Լաբորատորիան հաստատել է ապրանքի մեջ լոլիկի ցեցի առկայությունը:


Կարանտինային օրենսդրության պահանջներին համապատասխան, արգելվել է բարձր բուսասանիտարական ռիսկի արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք: Բեռը հետ է վերադարձվել արտահանող երկիր, մեղավորները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page