Ադրբեջանի ՆԳ նախարարությունը նամակներ է հղել Ռուսաստանի ՊՆ-ին

Ադրբեջանի ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Իրանից անօրինական բեռնափոխադրումներն Ադրբեջանի տարածքով կանխելու համար արագ արձագանքման անցակետ է տեղակայել Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ ծառայություն են անցկացնում ադրբեջանական ՆԳ նախարարության արագ արձագանքման ստորաբաժանման աշխատակիցները։
Նրանք իրականացնում են հսկողություն Իրանից Հայաստան եկող բեռնատարների նկատմամբ:
Հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պահանջելով, որ թույլ չտրվի իրանական բեռնատարների կամ, առհասարակ, արտասահմանյան համարանիշներով մեքենաների՝ ներթափանցել ԼՂՀ Լաչինի միջանցքով՝ համարելով դա եռակողմ հայտարարության խախտում։
«Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10 -ին Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը: Խնդրում ենք կանխել նման եերևույթները», – ասվում է հաղորդագրության մեջ:























Comments