top of page

Ադրբեջանն արգելել է Ռուսաստանից հավի մսի և ձվի մատակարարումը

Sep 22, 2021
1 min read

Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունը աշխարհում տիրող համաճարակային իրավիճակին համապատասխան միջոցներ է իրականացնում: Այդ մասին տեղեկացնում է minval.az-ը:


Ըստ գործակալության տվյալների՝ Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասի Շկոտի շրջանում Նյուքասլի հիվանդությամբ հիվանդանալու դեպք է գրանցվել:


Կենդանիների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություններից հանրապետության տարածքը պաշտպանելու նպատակով ժամանակավոր սահմանափակվել է թռչնամսի և ինկուբացիոն ձվերի բոլոր տեսակների ներմուծումը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ի կողմից սահմանափակվել էր ադրբեջանական նեկտարինի ներկրումը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page