Տասնյակ տղամարդիկ Ադրբեջանում հայտնվել են պոռնո սկանդալի կենտրոնում
Sep 10, 2021
1 min read

Պոռնո սկանդալ Ադրբեջանում․ խարդախների ծուղակում է հայտնվել նույնիսկ մոլլան։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նախօրեին Բինագադինի շրջանային կազմակերպության ղեկավար Ռամիզ Գեյուշովը հեռացվել է «Ենի Ադրբեջան» կուսակցության կազմից։ Նրա հեռացման պատճառ են դարձել ինտիմ վիդեոկադրերը։ Թե ինչպես են ինտիմ կադրերը հայտնվել համացանցում, հայտնի չէ։
ԶԼՄ-ները գրում են, որ սոցցանցերում խարդախները մեսենջերի միջոցով զանգում են տարբեր տղամարդկանց։ Բավական է պատասխանել զանգին, և մերկ աղջիկ է հայտնվում կադրում։
Փորձագետները նշում են, որ այդ խարդախությանը զոհ են դարձել շատերը։ Նրանց ծուղակում է հայտնվել նույնիսկ Նախիջևանի կրոնական գործիչներից մեկը։























Comments