Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել
Sep 10, 2021
1 min read

Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ներկայացուցչության կազմում ընդգրկվել են 4 թուրք գեներալներ։ Խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիար Էրսայը։ Խմբի կազմում են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը և թուրք ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:























Comments