top of page

Ադրբեջանի ԳՇ պետը Թուրքիայի ՊՆ-ի հետ քննարկել է ռազմական գործակցության հարցեր

Sep 13, 2021
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ. այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՊՆ-ին:


Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում գործակցության զարգացման հարցեր:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page