Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում
Oct 27, 2021
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում երկու երկրի պաշտպանության նախարարներ Հուսուլի Աքարը և Զաքիր Հասանովը հանդիպում են անցկացրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Կովսականում:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Հասանովը վստահություն է հայտնել, որ գործընկերության հետագա զարգացման և ամրապնդման հարցում, որը հիմնված է փոխադարձ վստահության և աջակցության վրա:
Թուրք նախարարն, իր հերթին, շեշտել է, որ ռազմավարական դաշնակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա:
Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում:























Comments