Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ռազմատեխնիկական գործակցության հարցեր են քննարկել
Oct 4, 2021
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում:
Ինչպես հայտնում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է նախատեսվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև:























Comments