top of page

Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

Oct 4, 2021
1 min read

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են «Eternity–2021» հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:


Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների ընթացքում, որոնք բաղկացած են տեսական և գործնական հատվածներից, երեք երկրի զինծառայողներն առաջադրանքներ են կատարում՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպմանը: Ուսումնավարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 8-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page