top of page

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել

Dec 9, 2021
1 min read


Հայ-ադրբեջանական սահմանին երեկ Ադրբեջանի կողմից հրահրված սադրանքի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով երկրի ՊՆ-ին, հայտնում են, որ մահացած զինծառայողը Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն է, որը մահացու վիրավորում է ստացել ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Քարվաճառի տարածքում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-երի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page