top of page

«BBC»-ի ռուսական ծառայությունը պատմում է ադրբեջանական գերությունում գտնվող զինծառայողների մասին

Jul 7, 2021
1 min read

«Ծեծում ու ծաղրում են, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է». «BBC»-ի ռուսական ծառայությունը պատմում է ադրբեջանական գերությունում գտնվող զինծառայողների մասին


Համաշխարհային «BBC» լրատվական գործակալության ռուսական ծառայությունը զրուցել է ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց ու դեռևս գերության մեջ գտնվող զինվորների հարազատների հետ:


Ներկայացված են տարբեր ճակատագրեր, որոնք պատկերում են ադրբեջանական գերության ծանր օրերն ու տանջանքները և նրանց հարազատների ապրումները` Հայաստանում:


Հրապարակված հոդվածում նշվում է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հայ զինծառայողները գտնվում են ադրբեջանական գերության մեջ: Նրանք տուն նամակներ են գրում, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, սակայն նրանք, ում հաջողվել է վերադառնալ Հայաստան, պատմում են մշտական ծեծի անմարդկային վերաբերմունքի մասին: Զինվորների հարազատները մի բան են խնդրում. հայրենիք վերադարձնել իրենց ամուսիններին, որդիներին և եղբայրներին: Հոդվածագիրը շեշտում է. իրավիճակը միանշանակ չէ. Ադրբեջանում պահվող անձանց չեն համարում ռազմագերիներ` նրանց մեղադրելով տարբեր հանցագործություններ կատարելու մեջ:


Հոդվածագիրը Հայաստանում զրուցել է Շիրակի մարզի Լանջիկ գյուղից գերության մեջ գտնվող Սեդրակ Սողոմոնյանի հոր` Սամվել Սողոմանյանի հետ: 26-ամյա Սեդրակը հրադադարի հայտարարության ստորագրման պահին տանն է եղել: Հրադադարից հետո մեկնել է հերթափոխի` Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում, որտեղից էլ օրեր անց գերի վերցվել:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page